fbpx
Առողջապահություն

Արցախում իրականացվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր

Օգոստոսի 24-ին ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Բարելավվում է անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները։

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը՝

1. ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2. ամուսիններից մեկը՝ կինը պատկանում է 20-42 (ներառյալ) տարիքային խմբին.

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 35 զույգ, որից 21-ին արդեն կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն : Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ