Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտնել է, որ ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայում փորձագետները Pfizer ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութի մեջ օտար մասնիկներ են հայտնաբերել: Ենթադրաբար դրանք սրվակների ռետինե խցանների փշրանքն են:
«Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Pfizer-ի հետ, որտեղից ստացել են պատասխան, որ մեծ է հավանականությունը, որ դա սրվակի խցանի կաուչուկի փշրանքն է, որն անջատվել է ներարկիչով ոչ ճիշտ ծակման հետևանքով», – նշել է Կատոն: