Ըստ Azat TV-ի ստացած հավաստի տվյալների, Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնեց մեր աղբյուրը, նա կասկածվում է 40-ից ավել գույք որդու և այլ պաշտոնյաների անունով օտարելու մեջ։
Ըստ ամենայնի, շուտով կլինի պաշտոնական հայտարարություն դեպքի մասով։
Նշենք, որ Պտղնին գտնվում է Կոտայքի մարզում։ Վիրաբյանը Պտղնիի ղեկավարն է արդեն 1996 թվականից, այսինքն՝ 25 տարի։ Նա 73 տարեկան է։
Վերջին շրջանում հարուցված քրեական գործերից կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրացնում է իրեն ընձեռած պողպատե մանդատը։
