Երեկ գիշերը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Արգենտինան ու Բոլիվիան։
Լիոնել Մեսսիի թիմին հաջողվեց 3-0 հաշվով հաղթել բոլիվացիներին։ Արգենտինացիների 3 գոլերն էլ հեղինակել է Մեսսին։
Ու այս հեթ-տրիկով արգենտինացուն հաջողվեց շրջանցել լեգենդար Պելեին։
Այս մասին հայտնում է The18-ը։
Բանն այն է, որ Մեսսին արդեն 79 գոլ է հեղինակել հավաքականի կազմում, ինչը 2 գոլով ավելի Պելեի գոլերի քանակից (77): Խոսքն այստեղ վերաբերվում է հարավամերիկյան գոտու հավաքականներին։

