Չինական CoronaVac պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը կստուգվի նաև փոքր երեխաների համար՝ սկսած 6 ամսեկանից։
Այս մասին հայտնում է Global Times պարբերականը։
Նշվում է, որ CoronaVac-ի արտադրող SinoVac-ն ու հարավաֆրիկական Numolux Group-ը համատեղ փորձարկումներ կիրականացնեն երեխաների շրջանում Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Ըստ աղբյուրի՝ CoronaVac-ի արդյունավետությունն արդեն իսկ հաստատված է 3 տարեկան ու բարձր երեխաների շրջանում։