Հոկտեմբերի 17-ին ՀՀ 9 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Համայնքների մեծ մասում ընտրությունները համամասնական ընտրակարգով են լինելու, այսինքն՝ քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձանց, այլ քաղաքական ուժի։
Ամենամեծ մասնակցությունը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է․ մասնակցում են 10 քաղաքական ուժեր, որոնցից 7-ը կուսակցություն են, իսկ 3-ը՝ դաշինք։
Ընդամենը 9 օրից պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը։