«Հայկական ժամանակի» հետ զրույցում սեպտեմբերի 21-ի միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնող «Դոմինո փրոդաքշն» ընկերության հիմնադիր, անկախության 30 ամյակին նվիրված միջոցառման նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը հայտնել է, որ միջոցառման ընթացքում հնչելու է դասական երաժշտություն, կատարվելու են Հայաստանին ու Արցախին նվիրված երգեր, լինելու է սիմֆոնիկ նվագախումբ՝ երգչախմբով, հայկական երգերի կատարումներով:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում օրհներգի նոր տեսահոլովակի և հրավառության մասին շրջանառվող լուրերը:
Մանրամասները՝ տեսանյութում։