fbpx
Հասարակություն

Արևաշողի կենտրոնական ճանապարհը կասֆալտապատվի

Լոռու մարզի Արևաշող համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվելու է համայնքի 251 մետր երկարություն ու 6 մետր լայնություն ունեցող կենտրոնական ճանապարհը։

Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ ծրագրի արժեքը 15,44 միլիոն դրամ է, որից պետությունը հատկացրել է 5,4 միլիոնը։

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շահառու է 3100 բնակիչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ