Ռուսական երգարվեստի աստղերից Եգոր Կրիդը որոշել է ջնջել 5 միլիոն հետևող ունեցող Youtube-ի իր ալիքը։
Այս մասին նա հայտնել է ուղիղ եթերի ժամանակ։
Կրիդը նշել է, որ պատճառը քիչ դիտումներն են։
Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել իրեն դիտողներին ու աջակցողներին։
Կրիդի Youtube-յան ալիքը 10 տարեկան է։