ՀՀ ոստիկանությունից այսօր՝ սեպտեմբերի 17-ին հայտնել են Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխման մասին։
Փոփոխությունը կատարվելու է սեպտեմբերի 18-ին։
Փոփոխությունում ներառված են Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկը։
Արդյունքում՝ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով, ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով: