fbpx
Աշխարհ

Մերկելն է 2015 թվականին կանգնեցրել ռուսական ներխուժումը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կարծիքն է հայտնել Գերմանիայի ձեռնարկած քայլերի մասին, երբ «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածք լայնածավալ ռազմական ներխուժում» եղավ։

Զելենսկին ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թ. միջնորդական ջանքերի շնորհիվ օգնել է կանխելու «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածք լայնածավալ ռազմական ներխուժումը», հայտնի է դառնում մրցանակի ներկայացման ցուցակից։

Զելենսկին օգոստոսին իր հրամանագրով Մերկելին պարգևատրել է «Ազատության շքանշանով Ուկրաինայի և Գերմանիայի միջպետական ​​համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում ցուցաբերած անձնական վաստակի համար»:

«Նրա անձնական միջնորդական ջանքերի շնորհիվ 2015-ին հնարավոր եղավ իրականում կասեցնել Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ռազմական ներխուժումը Ուկրաինայի տարածք, ինչպես նաև նախաձեռնել և ապահովել հետևողական աջակցություն Մոսկվայի նկատմամբ ԵՄ մակարդակով պատժամիջոցային քաղաքականությունը»,-ասվում է փաստաթղթում:շ

Այս մասին տեղեկանում ենք Украинские новости-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ