«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե -Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանին հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ:
Նա հույս է հայտնել է, որ ֆուտբոլիստը հանգստյան օրերից հետո կսկսի մարզվել մեզ իրենց հետ, միգուցե երկուշաբթի։
«Հավանաբար, նա չորեքշաբթի կխաղա Լիգայի գավաթի խաղարկության «Վեսթ Հեմի» դեմ: Անցած մրցաշրջանում նա հսկայական ներդրում ունեցավ թիմի գործունեության մեջ: Մենք ցանկանում ենք, որ Կավանին լինի իր լավագույն մարզավիճակում, դրա համար մեզ պետք է, որ նա հարյուր տոկոսով պատրաստ լինի, այնպես որ մենք չենք շտապում»,- ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից: