ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։
Այս մասին տեղեկանում ենք Նուլանդի Twitter-ի էջից։
Նուլանդը նշել է, որ իրենք Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով առաջընթաց են ակնկալում քայլերում, որոնք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն են ուղղված, որոնց թվում է՝ գերիների ազատ արձակումը, ականազերծումն ու քաղաքական հաշտեցումը։
Կողմերը անդրադարձել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքին։
We look forward to progress, including via the Minsk Group Co-Chair mechanism, on steps to promote peace and stability in the region, such as release of detainees, humanitarian demining, and political reconciliation. pic.twitter.com/C6KJ8yjV9f
— Under Secretary Victoria Nuland (@UnderSecStateP) September 22, 2021