Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։
«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
- Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։