Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուդինեզեի» հետ կայացած հանդիպումը, որում հռոմեացիները հաղթեցին 1-0 հաշվով։
Մխիթարյանը Facebook-ում գրել է, որ ծանր հանդիպում էր, բայց կարևորն այն է, որ հաղթել են։
Նա նշել է, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնցած է «Լացիոյի» դեմ հռոմեական դերբիի վրա։