Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսում է հետաքննությունը՝ պարզելու համար, թե COVID-19 վիրուսը ինչ աղբյուրից կամ աղբյուրներից է ծագել Չինաստանում և այլ երկրներում։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ մոտ 20 հոգանոց թիմ է կազմվելու, որում ընդգրկվելու են առողջապահական ոլորտից տարբեր փորձագետներ։
Նրանց խնդիրն է լինելու նոր ապացույցներ գտնելը քովիդի ծագման աղբյուրի մասին և ստուգել նաև դրա լաբորատոր ծագման հնարավորությունը։