ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ ՄԱԿ միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացնելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով հրապարակային բանավոր լսումներ:
Գրիգորյանը մասնավորաբար գրում է.
«ՄԱԿ միջազգային դատարանը 2021թ. հոկտեմբերի 14-ին եւ 15-ին անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության (միջնորդության հղումը՝ մեկնաբանության մեջ) լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:
The #ICJ will hold public hearings on the provisional measures request in the case of the application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (#Armenia v. #Azerbaijan) on 14 and 15 Oct 2021 https://bit.ly/3m6iGOw»:
Գրիգորյանը նաև գրառմանը կից լսումների որոշման փաստաթուղթն է հրապարակել, որը կարող եք տեսնել ստորև.