fbpx
Արցախ

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիացի փիլիսոփա Բերնար-Անրի Լևին հոդված է հրապարակել Le Point պարբերականում, որտեղ ասում է, որ Ֆրանսիան պետք է աջակցի հարձակման ենթարկված փոքրամասնությանը։

Փիլիսոփան գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությանն աջակցելը քաղաքական ու բարոյական հրամայականներ են։

Այս հոդվածով Twitter-ի իր էջում կիսվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ու դրան կից գրել․ «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

Նշենք, որ Իդալգոն առաջադրել է իր թեկնածությունը՝ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ