Ավարտին մոտեցավ արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։
Ուժեղագույն շախմատիստներից բաղակացած այս մրցմանը Արոնյանին հաջողվեց ընդգրկվել լավագույն եռյակում։
Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովն էր։ Հայազգի գրոսմայստերը տպավորիչ հաղթանակ տարավ 2,5-0,5 հաշվով՝ 3 պարտիաների արդյունքում։
Այսպիսով՝ Արոնյանը վաստտակեց 24 միավոր ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Նշենք, որ մրցաշարի հաղթող ճանաչվեց նորվեգացի Մագնուս Կարլսենը։