Արտառոց դեպք է գրանցվել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ։
Բրազիլական «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլիստ Ուիլյամ Ռիբեյրոյին դուր չի եկել մրցավարի գործողությունները, որից հետո նա հարձակվել է նրա վրա և բռունցքով, հետո ոտքով հարվածել մրցավարին։
Դրանից հետո մրցավարն ուշագնաց է եղել ու արագ դաշտ են ժամանել բժիշկները։ Խաղը դադարեցվել է, մրցավարին տեղափոխել են հիվանդանոց։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նշվում է, որ այս գործողությունը իրավապահ մարմինները որակել են որպես մահափորձ ու ձերբակալ ֆուտբոլիստին։ Սպասվում է, որ կլինի դատավարություն։
Momento da agressão ao árbitro Rodrigo Crivellaro durante a partida entre Guarani x São Paulo pela Divisão de Acesso do Gauchão.
Imagens: FGF/TV pic.twitter.com/9ZI5uuHXiC
— PELEIA FC (@peleiafc) October 5, 2021