Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 11-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 54 վարակակիր: Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13897 քաղաքացու հետազոտություն, որից 1237-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։