Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 19:15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին Infiniti մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Բայց մինչ դա տեղի են ունեցել որոշ իրադարձություններ։ Նախ նույն ճանապարհին Mercedes-ը հարվածել է կովին, որից հետո արդեն Infiniti-ն է բախվել նույն կովին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ընկել ձորը։
Նշվում է, որ Infiniti-ի 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։