Անգոլան ցանկանում է ձեռք բերել թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր և զրահափոխադրիչներ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան այդ երկիր կատարած այցի ժամանակ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանի նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Անգոլայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում:
«Անկարան բարձր է գնահատում Անգոլայի ներդրումն Աֆրիկյան մայրցամաքում խնդիրների վերացման գործում»,- ասել է Էրդողանը: