fbpx
Առողջապահություն

Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։

«ՌԴ պատվիրակության եռօրյա այցի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS COV-2 վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։

Նախարարը ողջունելով հյուրերին` ընդգծել է, որ վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS COV-2 վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` մանրամասն ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության վիճակագրության ցուցանիշները:

Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ինֆորմատիվ զեկույցի համար և հույս հայտնել, որ հաջորդ ուսումնասիրությունը կիրականացվի Հայաստանի բնակչության շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ