Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ124 վարակակիր: Նրանցից 14-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15495 քաղաքացու հետազոտություն, որից 1594-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։