ՀՀ քաղավիացիայի կոմիտեն FlyOne Armenia-ին տրամադրել է շահագործողի վկայական, որով ավիաընկերությունը դարձել է նոր ազգային օպերատոր ու շուտով թռիչքներ կսկսի իրականացնել Երևանից։
Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ FlyOne-ը հայկական շուկայում արդեն իսկ 60 միլիոն դոլար է ներդրել։ Նախատեսվում է, որ կբացվի 135 նոր աշխատատեղ՝ միջինից բարձր աշխատավարձով։
Տարածված հայտարարությունում ասվում է, որ FlyOne-ն օգտագործում է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք 180 նստատեղի համար են նախատեսված։
Նշվում է նաև, որ Երևանի թռիչքներ են իրականացվելու Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով։
Ավիաընկերությունը խոստանում է անհավանական ցածր գին ու բազմաթիվ անակնկալներ։