ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնում է, որ ղեկավարի որոշմամբ վերացվել է «Խորանարդ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրության գործունեության կասեցումը (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ):
- ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են Էրեբունու հանրային սննդի օբյեկտները
- ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են բացառապես հանրային սննդի օբյեկտները
«Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկել են Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն անցել են պարտադիր պարբերական բժշկական զննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: