Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1232 նոր դեպք, ապաքինվել են ևս 1591-ը, գրանցվել է 62 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: