Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Այգեկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքը կատարվելու է ժամը 11:00-ին։
Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է նաև համայնքի շչակը։
ԱԻՆ-ից քաղաքացիներին հորդորում են չանհանգստանալ։