ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին փոխարինել է Բրիս Ռոքֆեյլը։
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքից։
Նոր համանախագահը մինչ այս Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարն էր, ինչպես նաև՝ եղել է Ֆրանսիայի դեսպանը Պանամայում։
Նշենք, որ Վիսկոնտին համանախագահ էր 2016 թվականից։