Նկարչուհի Ֆրիդա Կալոյի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը վաճառքի է հանվել Sothebey’s աճուրդի տանը ու վաճառվել ռեկորդային գնով։
Այս մասին տեղեկանում ենք աճուրդի տան տարածած հաղորդագրությունից։
Նշվում է, որ Կալոյի այս գործը 8 միլիոն դոլարով ավելի թանկ է վաճառվել, քանի նկարչուհու նախորդ ռեկորդակիր նկարը։ Այսպիսով՝ նկարչուհու գործը վաճառվել է 34,9 միլիոն դոլարով։
Կալոն ինքնադիմանկարն արել է 1949 թվականին։ Դրանում պատկերված է ինքը, իսկ իր ճակատին՝ ամուսինը՝ նկարիչ Դիեգո Ռիվերան։
Սա Կալոյի վերջին ինքնադիմանկարն է։