fbpx
Աշխարհ

Կոչ ենք անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի իրենց հանձնառությանը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը:

«Մենք հանձնառու ենք աջակցել կողմերին՝ գտնելու լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապած կամ դրա հետևանքով առաջացած խնդիրներին»,- նշել է Օսթրիանը:

Նա ընդգծել է, որ նրանց՝ 2020 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին վերջին ներկայությունից հետո իրադրությունը կայունացել է, սակայն շարունակում է փխրուն մնալ: «Այս շաբաթն ընդգծեց այդ փխրունությունը: Ցավում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական ու ադրբեջանական զորքերը բախվեցին, ինչը հանգեցրեց մարդկային կորուստների: Այս վերջին իրադարձությունները նոր հրատապ անհրաժեշտություն են ստեղծել՝ ունենալու համապարփակ կարգավորում: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի իրենց հանձնառությանը և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծ մնալու հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից»,- նշել է նա:

Նա ընգծել է, որ հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու տևական ու խաղաղ կարգավորում՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ճանաչված սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը, ինչպես նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ