Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայում» անցակցրած ժամանակահատվածի մասին:
«Մեծ ուրախությամբ տեղափոխվեցի «Բարսելոնա»: Ես ունեի հիանալի թիմակիցներ: Շատ բան եմ սովորել մարզիչներից, չնայած երբեմն չէի խաղում և դա բարդ էր:
«Այնտեղ իմ անցկացրած տարիներն աղետալի չեն եղել: Ես յուրաքանչյուր մրցաշրջանում դառնում էի գրեթե 20 գոլի հեղինակ: Ես մեծ հպարտությամբ եմ խաղացել «Բարսելոնայում»,- ասել է ֆրանսիացին Telefoot -ին տված հարցազրույցում: