fbpx
Քաղաքականություն

Միայն քաղհոսանքների մասին անգիր անելը քիչ է, ինքդ որսա, թե որտեղ ես դու, ինքնորոշվիր․ Նարեկ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Կան մարդիկ, չէ՞, որ ասում են՝ մենք սխալվեցինք՝ հավատալով Նիկոլին: Նորմալ է, որ մարդը կարող է սխալվել: Կան մարդիկ, որ գիտեն՝ սխալ են, բայց միևնույնն է հավատ ու հույս էլ ունեն: Դե կան նաև, որ իրենց փուռչուլին չի: Բայց, ասենք՝ էդ սխալվող ու սխալից խոսող մարդը գիտի, որ դրանից առաջ էլ է սխալվել, ու ասենք՝ չի՞ ջոկում, որ ինքը մեկ է սխալվելու է.

Եղբայր, դու Լևոնին, Ռոբերտին կամ Սերժին ես հիմա հավատում, իսկ ինքդ քեզ՝ առը հա, թե հավատում: Դու քո ժողովրդին չես հավատում, դու տեղ-տեղ ատում ես ազգիդ, հատկապես աղետի ժամանակ: Դու մեր մեծամասնությանը համարում ես տգետ, հիմար և այլ նսեմություններ, իսկ ինքդ չես կրում արժեքներ, գաղափարներ: Դու քաղաքականությունից կիլոմետրով հեռու մարդ ես: Միգուցե պատմություն գիտես, միգուցե արտաքին հարաբերություններ ես ուսումնասիրել, միգուցե քաղաքագետ ես, բայց քաղաքականությունից ԶՐՈ ես:

Դու ոնց որ մանիպուլացվել ես, այնպես էլ շարունակում ես մանիպուլացվել: Դու ոնց որ սխալվել ես, այնպես էլ շարունակում ես, ու շարունակ կսխալվես, քանի քո հիմքում՝ բազադ քաղաքական գաղափարական սյուներ չունի: Մի նոր դեմք կստեղծի սիստեմը քեզ համար, դու նորից կսխալվես, որտեղ երկու պատճառ կա.

Առաջին՝ քեզ հաշվել են, և գիտեն քո քայլերն ու դրանց հաջորդականությունը, քեզ համոզելու կամ ուղղորդելու մեթոդները:

Եվ երկրորդ՝ քեզ սպանել են: Քո մեջ սպանել են ազատականության, պահպանողականության, սոցիալ-ժողովրդավարության և այլ հիմնարար քաղաքական ուղղությունները քո քիմքին հարիր ընկալելու և հետևելու կարողությունը: Քո քաղաքական քիմքն են սպանել: Քեզ որպես քաղաքացի, որպես քաղաքական էակ սպանել են:

Ուղղակի բախտդ մեկ բանով բերել է, որ քո կողմից չընդունված ու անբարոյական քաղաքականությունը վերածնվելու հնարավորություն է տալիս: Քո վերածնվելու և գոյությունդ պահելու կամ զարգանալու միակ եղանակը ինքդ քեզ հասկանալն է, ինքնորոշվելն է: Սա քեզ սպանողները և կոռումպացված քաղաքականները լավ գիտեն: Դրա համար պարբերաբար են սպանում քեզ ու քո նմաններին: Ում սպանում են, բայց չեն մեռնում իրենց հիմարությունից, նրան փորձում են յուրացնել: Ում չեն կարողանում սպանել, իրականության մեջ մեկուսացում են կամ սպանում:

Սա ոչ միայն մեր երկրում է, սա շատ երկրներում է: Սա կատարվում է և՛ ոչ ժողովրդավարական երկրներում, և՛ ժողովրդավարության իմիտացիա արվող երկրներում:

Ժողովրդավարություններում էլ են մարդկանց փորձում մանիպուլացնել և ուղղորդել, բայց քաղաքական-գաղափարական հոսանքները միմյանց փոխզսպում են և սկսում է մրցակցություն, հետևաբար զարգացում:

Այսպես որ, իմ սխալվելու միտում ունեցող բարեկամ, եթե ցանկություն ունես դուրս գալ քո փայ ինքնախափանումից և դուրս գալ այլոց հաշվարկից, ապա կրթվիր որպես քաղաքացի ու քաղաքական էակ: Միայն քաղհոսանքների մասին անգիր անելը քիչ է, ինքդ որսա, թե որտեղ ես դու, ինքնորոշվիր»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ