ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։
««Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում էլ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
- 22-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել․ ոստիկանություն
- Ոստիկանությունը ապօրինի թմրամիջոց օգտագործելու դեպք են հայտնաբերել
Ոստիկանության Արարատի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ականանետի ականի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», ասվում է հաղորդագրություն մեջ: