Ադրբեջանում այսօր կործանված ռազմական ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 14 մարդ մահացել է, չորսի վիճակը ծանր է։
Նշվում է նաև, որ վիրավորների և մահացածների թվում կան բարձրաստիճան սպաներ։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը «Գարահեյբատ» զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել: