Երևանում կայացել է երգիչ Արա Մարտիրոսյանի մենահամերգը՝ «Բաժանում չի լինում» խորագրով։
Դրա ընթացքում նա կատարել է նաև՝ կորոնավիրուսից վերջերս մահացած երգիչ Հայկոյի «Խոսքեր չկան» երգը, որի ընթացքում հուզվել է ու արտասվել բեմում։
Նա նշել է, որ իր համար անչափ դժվար է կատարել Հայկոյի երգը, սակայն չի կարող չհարգել իր 23 տարվա ընկերոջ հիշատակը։