Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձյան այնպիսի տեղումներ են, որպիսին մոսկվայաբնակները չեն տեսել տասնյակ տարիներ։
Մոսկվայում տեղացել է՝ ձյան տեղումների ամսական նորմայի 20 տոկոսը։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Նշվում է, որ նման առատության տեղումներ չեն գրանցվել 1993 թվականից ի վեր։
Ըստ աղբյուրի՝ տեղումների հետևանքով Մոսկվայում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ։