fbpx
Իրավական

Հայտնաբերվել է 82-ամյա տղամարդու դի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

«Հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ էր ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25-ին, և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., որն իրեն ցած է նետել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ