Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն հասկանում է, որ ստիպված է լինելու լքել ակումբը, եթե ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ։
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Բանն այն է, որ բրազիլացին շատ քիչ խաղաժամանակ է ստանում «Բարսայում», իսկ նրան դա խիստ անհրաժեշտ է, քանի որ Կոուտինյոն ուզում է Բրազիլիայի հավաքականի հետ մեկնել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։
Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել «Նյուքասլը», բայց Կոուտինյոն չի ցանկանում այստեղ տեղափոխվել։ Իսկ մյուս ակումբների հետ բանակցությունները դեռ առաջ չեն գնացել։