Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը փոխանցում է Meduza-ն։
Փսակին հայտարարել է, որ Պուտինն այս ճգնաժամը ստեղծել է՝ 100 հազար ռուս զինվորի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայելով, ինչպես նաև՝ Բելառուսում հավելյալ զորավարժություններ անելու նպատակով՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին զորք տեղակայելով։
Փասկին նաև ասել է, որ ըստ պաշտոնական Վաշինգտոնի տեղեկությունների՝ Ռուսաստանի իշխանությունները հունվարի սկզբին պատրաստվում էին Ուկրաինայում իրենց դեսպանատան աշխատակիցների տարհանման։