fbpx
Աշխարհ

Պատմության մեջ թերթերի ամենագլխավոր 10 վերնագրերը

Թերթերը պատմության ընթացքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունների հիմնական ապացույցն են։ Ժամանակի ընթացքում լուրերն անկասկած կարող են կորցնել իրենց ենթատեքստը, բայց թերթերը փաստերը պարզաբանելու միջոց են: Թերթերի մի քանի վերնագրեր այնքան հիշարժան են, որ մենք չենք կարող մոռանալ նույնիսկ դարեր անց: Ահա թերթերի տասը վերնագրեր, որոնք հսկայական հետք են թողել պատմության մեջ։

1. Տիտանիկը խորտակվում է այսբերգին հարվածելուց չորս ժամ անց. New York Times

RMS Titanic-ը բրիտանական մարդատար նավ էր, որը պատկանում էր White Star Line-ին: Այն խորտակվել է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում 1912 թվականի ապրիլի 15-ին՝ բախվելով այսբերգին, երբ իր առաջին ճանապարհորդության ժամանակ Սաութհեմփթոնից գնում էր Նյու Յորք։ Ավելի քան 1500 մարդ զոհվել է ընդհանուր 2224 մարդկանցից։ Աղետը, որը հետագայում գրավեց հասարակության մեծ ուշադրությունը, այդ ժամանակվանից դարձել է պատմական մեծ իրադարձություն:
Սա այն քիչ ճշգրիտ վերնագրերից մեկն էր, որը հայտնվեց «Տիտանիկի» խորտակման հաջորդ օրը New York Times-ի էջում՝ «Տիտանիկը խորտակվում է այսբերգին հարվածելուց չորս ժամ անց»։ Այլ լրագրողները դեռ հերքում էին, որ նավը, որը ենթադրաբար անխորտակելի էր, կարող էր այդքան վատթարանալ: The Daily Mirror-ը գրել է՝ «Բոլորն ապահով են», իսկ Daily Mail-ը՝ «Ոչ մի կորուստ»:

2. Խաղաղություն, բոլոր ժամանակների ամենամեծ պատերազմը. Times Leader

Մեծ պատերազմն ավարտվեց 1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրվա առավոտյան ժամը 11-ին: Գերմանիան, որը զրկված էր աշխատուժից և պաշարներից և կանգնած էր ներխուժման առջև, դաշնակիցների հետ զինադադարի պայմանագիր կնքեց երկաթուղային վագոնում՝ Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքից դուրս, առավոտյան ժամը 5-ին:

Առաջին համաշխարհային պատերազմում զոհվեց ինը միլիոն զինվոր, վիրավորվեց 21 միլիոնը։ Գերմանիան, Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը յուրաքանչյուրը կորցրել է մոտ մեկ միլիոն և ավելի կյանք: Ընդհանուր առմամբ հինգ միլիոն քաղաքացի է մահացել հիվանդության, սովի կամ վարակվելու հետևանքով։

3. Ատոմային ռումբը հարվածում է Ճապոնիային. The Greenville News

1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ-ը երկու միջուկային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Երկու ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 129,000-ից մինչև 226,000 մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին: Սա դեռևս մնում է միակ դեպքը, երբ միջուկային զենքն օգտագործվել է պատերազմում:

4. Հաղթանակի օր Եվրոպայում․ ամեն ինչ ավարտված է. The Daily Mail

1945 թվականի մայիսի 7-ին Գերմանիայի բարձրագույն հրամանատարությունը, գեներալ Ալֆրեդ Ժոդլը, Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռեյմս քաղաքում ստորագրեց բոլոր գերմանական ուժերի՝ Արևելքի և Արևմուտքի անվերապահ հանձնումը: Այն նշանավորեց պատերազմի ավարտը և Ադոլֆ Հիտլերի Երրորդ Ռեյխը:

5. Դոկտոր Էյնշտեյնը մահացել է. The Washington Daily News

Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլին որովայնի աորտայի անևրիզմայից: Նա խնդրել էր դիակիզել իր մարմինը: Այնուամենայնիվ, իր դիահերձման ժամանակ Փրինսթոնի պաթոլոգ Թոմաս Հարվին վերցրեց նրա հայտնի ուղեղը և պահպանեց այն՝ հույս ունենալով բացահայտելու իր հանճարի առեղծվածները:

1905 թվականին Էյնշտեյնը մաթեմատիկորեն ապացուցեց ատոմների գոյությունը և այդպիսով օգնեց հեղափոխել բոլոր գիտությունները՝ օգտագործելով վիճակագրությունը և հավանականությունը: Նա ատոմային ռումբի հիմնական ուղեղներից մեկն էր:

6. Մարդասպանը սպանում է Քենեդիին. Լինդոն Ջոնսոնը երդվել է. Chicago Tribune

Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում սպանվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին։ Նրա եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, հինգ տարի անց սպանվեց Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում։ Դեպքից հետո Daily Mirror-ի վերնագրում գրված էր. «Փառք քեզ, Աստված: Ոչ այս անգամ!”

1963թ. նոյեմբերի 23-ի շաբաթ օրը՝ Նյուարք Սթար-Լեջերի վերջին հրատարակությունը, օգտագործեց իր ամենամեծ տառատեսակը, հաղորդելու այն, ինչ արդեն գիտեր ամբողջ աշխարհը. Նախագահ Ջոն Քենեդին սպանվել էր, և Լինդոն Բ. Ջոնսոնը երդվել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Ամբողջ երկրի թերթերը նույն վերնագիրն էին կրում։

7. Առաջին քայլ. Evening Standard

1969 թվականի հուլիսի 20-ին Նիլ Արմսթրոնգը դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց Լուսնի վրա։ Հպվելով գետնին, նա հայտարարեց. «Սա մեկ փոքր քայլ է մարդու համար, մեկ հսկա թռիչք մարդկության համար»:

Նա և Օլդրինը երեք ժամ շրջեցին։ Նրանք փորձարկումներ արեցին: Նրանք լուսնի վրա դրեցին ԱՄՆ դրոշը: Նրանք նաև նշան են թողել լուսնի վրա։ Երկու տիեզերագնացները վերադարձան ուղեծիր՝ միանալով Քոլլինսին:

8. Նիքսոնը հրաժարական է տալիս. The New York Times

Նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականի օգոստոսի 8-ին Օվալաձև գրասենյակից դիմեց ամերիկյան հանրությանը և հայտարարեց իր հրաժարականի մասին նախագահի պաշտոնից Ուոթերգեյթի սկանդալի պատճառով։ Նիքսոնի հրաժարականը գագաթնակետն էր այն բանի, ինչ նա իր ելույթում անվանեց «Ուոթերգեյթի երկար և դժվար ժամանակաշրջան»:

«Կատարելով այս գործողությունը,- ասաց նա Օվալաձև գրասենյակի հանդիսավոր ուղերձում,- հուսով եմ, որ ես կարագացնեմ բուժման գործընթացի մեկնարկը, որն այնքան խիստ անհրաժեշտ է Ամերիկայում»:

Նիքսոնը դարձավ միակ նախագահը, ով երբևէ հրաժարական տվեց:

9. Բիթլ Ջոն Լենոն Սլեյն. Los Angeles Times

1980թ. դեկտեմբերի 8-ին, երեկոյան ժամը 22:49-ին, այս վերնագրի հրապարակմանը նախորդող օրը, անգլիացի երգիչ Ջոն Լենոնին, որը նախկինում եղել է Beatles-ի անդամ, չորս անգամ Մարկ Դեյվիդ Չեփմեն կրակել է թիկունքից։ Նա ամերիկացի բիթլսի երկրպագու էր Հավայան կղզիներից, որը հետապնդում էր նրան 3 ամիս շարունակ։

Չեփմենը պնդում էր, որ Լենոնի ապրելակերպը և հրապարակային արտահայտությունները զայրացրել են իրեն, հատկապես նրա հայտնի արտահայտությունն այն մասին, որ Beatles-ն «ավելի հայտնի է, քան Հիսուսը», և նրա հետագա «God» և «Imagine» երգերի բառերը:

10․ Արքայադուստր Դիանան սպանվել է Փարիզում ավտովթարից․ Los Angeles Times

1997 թվականի օգոստոսի 31-ի վաղ առավոտյան Ուելսի արքայադուստր Դիանան մահացավ Փարիզում Pont de l’Alma թունելում ավտովթարից ստացած վնասվածքներից։ Դոդի Ֆայեդը, նրա զուգընկերը և Հենրի Փոլը՝ Mercedes-Benz W140 S-Class-ի վարորդը, երկուսն էլ տեղում մահացել են:

1999 թվականին ֆրանսիական հետաքննությունը պարզեց, որ Փոլը լիովին պատասխանատու է աղետի համար։ Նա ոչ սթափ վիճակում և դեղատոմսով դեղերի ազդեցության տակ մեծ արագությամբ կորցրել է մեքենայի կառավարումը։

Աղբյուրը՝ inquicksticks.com

Թարգմանությունը՝ Հովեյան Վիկտորյա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ