fbpx
Սպորտ

Նեյմարը 10-րդ մարզիկն է պատմության մեջ, ով վաստակել է միլիարդ դոլար

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարն իր կարիերայում մեկ միլիարդ դոլար է վաստակել, գրում է Transfer News Live-ը։

Ըստ աղբյուրի, պրոֆեսիոնալ մակարդակում ելույթների սկզբից բրազիլացին վաստակել է 933,2 միլիոն եվրո (1,01 միլիարդ դոլար): Այս գումարը ներառում է աշխատավարձերը, հովանավորչական պայմանագրերը և եկամտի այլ աղբյուրներ:

32-ամյա ֆուտբոլիստը դարձավ 10-րդ մարզիկը, ում հաջողվել է այսքան գումար վաստակել իր կարիերայում։

Միլիարդատեր մարզիկների ամբողջական ցուցակը.

Մայքլ Ջորդան (ԱՄՆ, բասկետբոլ)-2,7 միլիարդ դոլար;

Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ)-1,85 միլիարդ դոլար;

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ)-1,57 միլիարդ դոլար;

Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ)-1,36 միլիարդ դոլար;

Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ)-1,36 միլիարդ դոլար;

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս)-1,17 միլիարդ դոլար;

Ֆլոյդ Մեյվեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ)-1,14 միլիարդ դոլար;

Դեյվիդ Բեքհեմ (Մեծ Բրիտանիա, ֆուտբոլ)-1,13 միլիարդ դոլար;

Ֆիլ Միքելսոն (ԱՄՆ, գոլֆ)-1,05 միլիարդ դոլար;

Նեյմար (Բրազիլիա, ֆուտբոլ)-1,01 միլիարդ դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ