Ուրուգվայցի Դիեգո Գոդինը պաշտոնապես տեղափոխվեց բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Ըստ աղբյուրի՝ Գոդինը հանդես է գալու 3 համարի ներքո։
Նշենք, որ պաշտպանն ավելի վաղ խզել էր պայմանագիրը իտալական «Կալյարիի» հետ։