Ուկրաինա է հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այդ երկրին տրամադրվելիք ռազմական լրացուցիչ օգնության 2-րդ խմբաքանակը։
Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ Կիևի օդանավակայան է վայրէջք կատարել ավելի քան 80 տոննա սպառազինություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինա էր ուղարկել սպառազինության առաջին խմբաքանակը, որտեղ 91 տոննա մահաբեր զենք էր։