Փետրվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում 2022 թվականին կատարվել է ընդհանուր 3316 թեստավորում, որից հաստատվել է 677 դեպք, գրանցվել է 19 մահ։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, երեկ Արցախում կատարվել է 230 թեստավարում, որից դրական է եղել 117-ինը։ վարակվածների թվում կան երեխաներ։ Մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք։
Նշվում է, որ այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է շարունակում ստանալ 32 պացիենտ։