Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում են Ձմեռային օլիմպիական խաղերը։
Այսօր՝ փետրվարի 8-ին, դահուկավազորդները ելույթ ունեցան արագավազքի որակավորման փուլին, որին մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը։
Նշենք, որ որակավորման փուլը հաղթահարելու 30 մասնակիցներ։
Արդյունքում՝ Գալստյանը եզրագիծը հատեց 4:00․48 արդյունքով ու 91 մասնակիցների ցանկում զբաղեցրեց 80-րդ հորիզոնականը։
Լավագույնը շվեդ Ջոնա Սանդլինգն էր՝ 3:09.03 արդյունքով։