Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության մասին, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։