fbpx
Խորհրդարան

Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք․ ԱԺ-ում կոշտ են արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին

Այսօր՝ ՀՀ ազգային ժողովում որոշ ՔՊ-ական պատգամավորներ արձագանքեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարություններին, թե՝ «Հայաստանը ոչ մեկի պետք չէ» ու մենք պետք է միանանք, այսպես կոչված, միութենական պետությանը։

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ այդ արտահայտությունները հարիր չեն պետության ղեկավարին ու մի գործընկեր երկիրը չպետք է նման բաներ ասի մյուս գործընկերոջը։ Նա նշել է, որ Լուկաշենկոն քաջ գիտակցում է, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։

Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ իշխանություններին։ Նա ասաց, որ գնահատականներ տալուց առաջ լավ կլինի, որ Լուկաշենկոն մտնի Մինսկի օդանավակայան, որն ավելի շատ խոզանոց է հիշեցնում։

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի արձագանքն էլ բավական կոշտ էր։ «Լուկաշենկոն ո՞ւմ է պետք», – ասաց Բաքոյանն ու ավելացրեց, որ այդ հռետորական հարցի պատասխանը բելառուս ժողովուրդն արդեն տվել է։ Բաքոյանի խոսքով՝ Բելառուսում տեղի ունեցող գործընթացները հստակ գնահատական են Լուկաշենկոյի անցած պաշտոնավարման ժամանակահատվածին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ