fbpx
Հասարակություն

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:

«Կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ